Սեբալյոս․ Մինչեւ Արտետայի գալը «Արսենալը» մահամերձ էր

16:55   28 նոյեմբերի, 2020

Լոնդոնի «Արսենալի» 24-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը դրվատանքով է խոսել անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին։

«Մինչեւ Արտետայի գալը «Արսենալը» մահամերձ էր, բայց հետո մենք նվաճեցինք Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը։ Մեկ տարի էլ չէր անցել Արտետայի նշանակումից, բայց նա ամեն ինչ փոխեց։ Նա անհրաժեշտ է թիմին, քանի որ շատ նախաձեռնող է բոլոր հարցերում»,- Սեբալյոսի խոսքը մեջբերում է բրիտանական The Sun-ը։

Արտետան անցած տարվա դեկտեմբերին է գլխավորել լոնդոնյան ակումբը։ Դրանից առաջ նա երեք տարի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում։ Սեբալյոսը «Արսենալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից» վարձակալությամբ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։