Դիեգո Կոստան կորոնավիրուսից հետո ունի երակների թրոմբոզ եւ առայժմ չի խաղա

14:14   28 նոյեմբերի, 2020

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան հնարավոր է տեւական ժամանակ չկարողանա խաղալ ոտքերի խորանիստ երակների թրոմբոզի պատճառով, որը 32-ամյա ֆուտբոլիստի մոտ ի հայտ է եկել սեպտեմբերին կորոնավիրուսով վարակվելուց հետո, հաղորդում է Daily Mail-ը։

«Ֆուտբոլիստները բախումներ են ունենում, եւ այս ախտորոշումից հետո պետք է շատ զգույշ լինել։ Սովորաբար, բուժումը տեւում է երեքից վեց ամիս»,- ասել է բժիշկ Էսկուդերոն, որը ծանոթ է Դիեգո Կոստայի հետ կապված վիճակին։

Կոստան բաց թողեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը (0։0)։ Նա հայտավորված չէ նաեւ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Վալենսիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։15-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։