Ժերար Պիկե․ Միշտ երազել եմ դառնալ «Բարսելոնայի» նախագահ

13:11   28 նոյեմբերի, 2020

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ միշտ երազել է դառնալ կատալոնական ակումբի նախագահ։ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականից հետո ակումբի նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 24-ին։

«Առաջիկա ընտրությանը չեմ մասնակցի։ Ես դեռ թիմի խաղացող եմ եւ չեմ կարող առաջադրվել, բայց ապագայում չգիտես՝ ինչ տեղի կունենա։ Բոլորը գիտեն, որ ես «Բարսելոնայի» ֆանատ եմ։ Ես ցանկանում եմ օգնել ակումբին, որն այդքան շատ եմ սիրում։

Ակումբի նախագահի դերին պետք է լավ պատրաստվել։ Եթե ապագայում հասկանամ, որ կարող եմ օգտակար լինել ակումբին՝ կառաջադրվեմ։ Միշտ երազել եմ դառնալ «Բարսելոնայի» նախագահ, բայց չգիտեմ՝ երազանքս կդառնա իրականություն, թե ոչ»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

33-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել եւ բաց կթողնի առնվազն 3 ամիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։