«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի վարձակալել Ուսման Դեմբելեին

21:54   27 նոյեմբերի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է Daily Mail-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է կարճատեւ վարձակալության պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ, «Բարսելոնան» պատրաստ է միայն տրանսֆերի քննարկմանը։ Դեմբելեի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Դեմբելեն վնասվածքների պատճառով բաց էր թողել 2019/20 մրցաշրջանի մեծ մասը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։