ԵԼ․ «Ռոմայի» մեկնարկային կազմը

22:38   26 նոյեմբերի, 2020

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի արտագնա խաղում իտալական «Ռոման» կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ռոմա»․ Պաու Լոպես, Սպինացոլա, Կրիստանտե, Ժեզուս, Բրունո Պերես, Վիլյար, Դիավարա, Կալաֆիորի, Կառլես Պերես, Պելեգրինի, Բորխա Մայորալ։

«Կլուժ» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։