«Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատալանտայի» դարպասին

14:53   26 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր իտալական «Ատալանտային»:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի հարված չի կատարել «Ատալանտայի» դարպասին՝ գրանցելով մրցաշրջանի վատագույն ցուցանիշներից մեկը:

«Լիվերպուլը» կատարել է 4 հարված, որից 3-ը եղել են շեղ, իսկ 1-ը իր վրա է վերցրել «Ատալանտայի» պաշտպաններից մեկը:

Իտալական ակումբը կատարել է 9 հարված, որից 5-ը եղել են շեղ, իսկ 4-ը՝ դարպասին:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» պարտվել է 0:2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։