Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը հաղթել է քառորդ եզրափակիչի առաջին փուլում

11:30   26 նոյեմբերի, 2020

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020  օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ռուս Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ:

Արոնյանը հաղթել է 2, պարտվել՝ 1 պարտիայում, ևս 1 պարտիա ավարտվել է ոչ ոքի: Այս պահին Արոնյանը Նեպոմնյաշչիին հաղթում է 2.5:1.5 հաշվով:

Նորվեգացի Մագնուս Կարլսենը 2.5:1.5 հաշվով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը 2.5:0.5 հաշվով հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչի երկրորդ փուլի պարտիաներն տեղի կունենան նոյեմբերի 26-ին:

Skilling Open 2020 -ի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։ Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։ Քառորդ եզրափակիչ դուրս եկած շախմատիստները կմասնակցեն նաեւ հաջորդ փուլի մրցաշարին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։