«Մանչեսթեր Սիթին» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթանակներ տարան (տեսանյութ)

23:49   25 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր հունական «Օլիմպիակոսին», իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընդունել էր Դոնեցկի «Շախտյորին»:

«Մանչեսթեր Սիթին» անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ «Օլիմպիակոսի» նկատմամբ և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 4:0 հաշվով հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ և B խմբի առաջատարն է՝ 8 միավորով: Գոլերի հեղինակ դարձան Լարս Շտինդլը, Նիկո Էլվեդին, Բրիլ Էմբոլոն և Օսկար Վենդտը:

B խումբ

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 4:0 (տեսանյութ)

Լարս Շտինդլ, 17 (11մ), Նիկո Էլվեդին, 34, Բրիլ Էմբոլո, 45+1, Օսկար Վենդտ, 77

C խումբ 

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ)

Ֆիլիպ Ֆոդեն, 36



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։