Բժիշկները փորձում են համոզել Պիկեին վիրահատության ենթարկվել

13:42   26 նոյեմբերի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» բժիշկները փորձում են համոզել թիմի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեին վիրահատության ենթարկվել և լիարժեք բուժում ստանալ, տեղեկացնում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում (0:1) և վիրահատության ենթարկվելու դեպքում կարող է բաց թողնել 6-8 ամիս:

«Դա լուրջ վնասվածք է: Իրադարձությունների անհաջող զարգացման դեպքում նրա վերականգնման համար կարող է պահանջվել 6-8 ամիս: Հակառակ դեպքում կարող ենք խոսել 3-3.5 ամսվա մասին»,- ավելի վաղ հայտարարել էր Իսպանիայի լավագույն վնասվածքաբաններից Պեդրո Լուիս Ռիպոլը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Պիկեն մասնակցել է 8 հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։