Պորյե. Մաքգրեգորի հետ մենամարտը պետք է լինի տիտղոսային

13:14   26 նոյեմբերի, 2020

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Դաստին Պորյեն խոսել է UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ սպասվող մենամարտի մասին:

«Անհամբերությամբ սպասում եմ Մաքգրեգորի հետ մենամարտին: Ես ցանկանում եմ դուրս գալ օկտագոն և հաղթանակ տանել:

Կարծում եմ, որ եթե Խաբիբը հեռացել է սպորտից, ապա այս մենամարտը պետք է լինի տիտղոսային, իսկ հաղթողը պետք է հռչակվի չեմպիոն: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Մաքգրեգորի հետ մենամարտը ոչ տիտղոսային»,- Պորյեի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:

Մաքգրեգորի և Պորյեի միջև ռևանշ մենամարտը տեղի կունենա 2021-ի հունվարի 23-ին կայանալիք UFC 257 մրցաշարում:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Ջաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։