«Մանչեսթեր Յունայթեդի» 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել

20:13   25 նոյեմբերի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վնասվածքներ են ստացել թիմի առանցքային պաշտպաններ Վիկտոր Լինդելյոֆը և Աարոն Վան-Բիսական:

«Դեռ հայտնի չէ, թե ինչ լրջության են Լինդելյոֆի և Վան-Բիսակայի վնասվածքները: Նրանք հավելյալ բուժզննում կանցնեն, որից հետո ակումբը հանդես կգա հայտարարությամբ»,- հանդիպման ավարտից հետո ասել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Իստանբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ 4:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։