ՀՖՖ-ն շարունակում է արցախցի երեխաների համար միջոցառումները

17:08   25 նոյեմբերի, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար միջոցառումների շարքը։ 

ՀՖՖ ներկայացուցիչներն ու կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամներն այցելել են Ծաղկաձորում գտնվող Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հանգստյան տուն, որտեղ ժամանակավորապես հանգրվանած արցախցի ընտանիքների երեխաների հետ անցկացրել են տարբեր խաղեր, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Արցախցի երեխաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ստացել նաև նվերներ՝ հագուստ, գնդակներ, գրենական պիտույքներ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։