Խորեն Բայրամյան. Մխիթարյանը հպարտություն ու օրինակ է ամբողջ Հայաստանի համար

15:07   25 նոյեմբերի, 2020

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Այո, Մխիթարյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա հավաքականում: Երբ ես նոր էի միացել հավաքականին, ակնկալման ապրումների մեջ էի: Հոկտեմբերին նա թիմում էր, իսկ սեպտեմբերին՝ ոչ: Հաճելի էր խաղալ, մարզվել, հաղորդակցվել նրա հետ ու տեսնել, թե ինչպիսի մարդ է նա առօրյայում: Նա լավ մարդ է, և ինչպե՞ս կարող է առանձնահատուկ վերաբերմունք չլինեն նրա հանդեպ: Նա բարձր մակարդակում խաղում է մի քանի տարի, և դա հպարտություն ու օրինակ է ամբողջ Հայաստանի համար»,- «Россия 24» ալիքի «Футбол России» հաղորդման եթերում ասել Խորեն Բայրամյանը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Բայրամյանն այս տարի նշեց նորամուտը Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Ազգերի լիգայի խաղերի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։