ՉԼ. Էրլինգ Հոլանդն ամենաարագը հատեց 15 գոլի սահմանագիծը

12:42   25 նոյեմբերի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, դուբլի հեղինակ դառնալով բելգիական «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում (4:0), այդ մրցաշարում գոլերի թիվը հասցրել է 16-ի:

20-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ամենաարագն է հատում 15 գոլի սահմանագիծը: Նա այդ ցուցանիշին հասավ 12 խաղում, հաղորդում է Opta-ն:

Մինչև այս այդ ցուցանիշով ռեկորդակիր էին հոլանդացի Ռուդ վան Նիստելրոյը (ՊՍՎ, «Մանչեսթեր Յունայթեդ») և իսպանացի Ռոբերտո Սոլդադոն («Վալենսիա»), որոնցից 19-ական հանդիպում էր պահանջվել 15 գոլ խփելու համար:

Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում 15-րդ գոլը խփել է 51-րդ խաղում, Լիոնել Մեսին՝ 29-րդ, իսկ Ռոբերտ Լևանդովսկին՝ 25-րդ:



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։