Սալահն ապաքինվել է կորոնավիրուսից եւ վերսկսել մարզումները «Լիվերպուլում»

18:45   24 նոյեմբերի, 2020

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն ապաքինվել է կորոնավիրուսից եւ 10 օրվա ինքնամեկուսացումից հետո վերսկսել է մարզումները ակումբում։

Սալահը կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել Եգիպտոսի հավաքականում։ Հիվանդությունը տարել է առանց ախտանիշի։

«Սալահը մարզվել է եւ լավ տեսք ունի։ Նրա թեստերը բացասական պատասխան են ունեցել։ Նրա կարանտինն ավարտվել է երեք օր առաջ։ Եթե ոչինչ չփոխվի, Սալահը կկարողանա մասնակցել առաջիկա խաղին»,- Կլոպի խոսքւ մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 25-ին «Լիվերպուլը» տանը Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կանցկացնի իտալական «Ատալանտայի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։