«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

17:40   24 նոյեմբերի, 2020

«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է gazetta.it-ը։

31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը ցանկանում է եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը հայ խաղացողի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Լոնդոնի «Արսենալում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։