ATP. Կարեն Խաչանովը տարին ավարտեց 20-րդ տեղում

12:20   23 նոյեմբերի, 2020

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) նոյեմբերի 23-ին հրապարակել է տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը, որտեղ ռուսաստանցի Կարեն Խաչանովը զբաղեցնում է 20-րդ տեղը:

Առաջին ռակետի կոչումը պահպանում է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում է իսպանացի Ռաֆայել Նադալը: Երրորդ տեղում է ավստրիացի Դոմինիկ Տիմը, ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթող Դանիիլ Մեդվեդևը 4-րդն է, իսկ 39-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը եզրափակում է լավագույն հնգյակը:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգումը գլխավորում է բրիտանացի Էշլի Բարտին, ռումինացի Սիմոնա Հալեպը երկրորդն է, իսկ ճապոնացի Նաոմի Օսական եզրափակում է լավագույն եռյակը:

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը 125-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։