Բալեկյանը գոլի հեղինակ է դարձել Արգենտինայում

09:07   23 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Արգենտինայի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում «Ուրականը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Վելես Սարսֆիլդին»:

«Ուրականի» կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը 42-րդ րոպեին հաշիվը դարձրել է 1:1: Նա մեկնարկային կազմում խաղացել է 84 րոպե:

Հիշեցնենք, որ Արգենտինայի ավարտված առաջնության 19 տուրերում Բալեկյանը դարձել էր 3 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։