Լեւոն Արոնյան․ Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք

22:46   22 նոյեմբերի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է արել Ֆեյսբուքում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը:

Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք, որ պայծառ ապագան, որ մենք կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է: Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք:

Մենք սովորել ենք, որ մեզ այլ բան չի մնում, քան պատրաստ լինել կռվելու: Նժդեհն ու Անդրանիկը կռվել են, քանի որ վստահ էին, որ պանթուրքական գաղափարախոսությունը չի հանգստանա և կօգտագործի ահաբեկչության բոլոր միջոցները մեզանից ազատվելու համար: Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ, և ինչպես պապս էր ասում՝ ուղղակի ամպ է, այն կանցնի ու կրկին արևը կտեսնենք:

Փա՛ռք մեր հերոսներին, թող հանգստություն իջնի նրանց հոգիներին»,- գրել է Լեւոն Արոնյանը:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։