Հոլանդի պոկերը հաղթանակ պարգևեց «Բորուսիային»

01:27   22 նոյեմբերի, 2020

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Հերտային»: Շվեյցարացի Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:2 հաշվով:

«Բորուսիայի» կազմից պոկերի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոանդը, գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն: «Հերտայի» կազմից դուբլ ձևակերպեց բրազիլացի հարձակվող Մաթեուսը:

«Բորուսիան» այժմ 18 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Հերտան» 7 միավորով 13-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Հերտա» - «Բորուսիա»՝ 2:5 (տեսանյութ)

Մաթեուս, 33, 79 - Էրլինգ Հոլանդ, 47, 49, 62, 79, Ռաֆայել Գերեյրու, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։