«Վիլյառեալն» ու «Ռեալը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

21:12   21 նոյեմբերի, 2020

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիիմը միավորներ կորցրեց: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Ռեալի» և Դոմինիկյան Հանրապետության հարձակվող Մարիանո Դիասը, 76-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն 11 մետրանոցից խփեց պատասխան գոլը:

«Վիլյառեալն» այժմ 18 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ռեալը» չորրորդն է՝ 16 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Ժերար Մորենո, 76 (11մ) - Մարիանո Դիաս, 2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։