Մաուրո Գևգեոզյանի հերթական գոլը Պերուի առաջնությունում

14:07   20 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Պերուի Կլաուսուրայի առաջնության 7-րդ տուրում «Ունիվերսիդադ Կախամարկան» 1:1 հաշվով է ավարտել «Սան Մարտինի» դեմ արտագնա հանդիպումը:

«Ունիվերսիդադ Կախամարկայի» պատասխան գոլը 80-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գևգեոզյանը:

Ընթացիկ առաջնության 7 տուրերում 34-ամյա հարձակվողը խփել է 5 գոլ ու երկրորդն է ռմբարկուների ցուցակում:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի առաջին հատվածում Գևգեոզյանը 10 գոլի հեղինակ էր դարձել Պերուի Ապերտուրայի առաջնության 19 տուրերում:

Մաուրո Գևգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2 ընկերական հանդիպում է անցկացրել 2014-ին։ Նա այս տարվա հունվարին էր միացել «Ունիվերսիդադ Կախամարկային»: Հարձակվողի նախորդ ակումբն էր Արգենտինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տեմպերլեյը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։