Լյուիս Հեմիլթոնը պարտվել է Hamilton բրենդի դեմ դատը

11:35   21 նոյեմբերի, 2020

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը պարտվել է Hamilton ժամացույցների բրենդի դեմ դատական գործը, հաղորդում է Daily Mail-ը:

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդը պահանջում էր, որ շվեյցարական ընկերությունն այլևս չօգտագործի Hamilton բրենդը: Ընկերությունը դատարանում հաստատել է, որ այդ անվանումով ժամացույցներ է արտադրում 1892 թվականից: Դատական գործընթացը տևել է 3 տարի:

Դատարանը մերժել է Հեմիլթոնի հայցը՝ որոշելով, որ նա չունի այդ անվանման «բնականության իրավունք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լյուիս Հեմիլթոնը 7-րդ անգամ նվաճեց Ֆորմուլա-1 չեմպիոնի տիտղոսը՝ կրկնելով գերմանացի լեգենդար արշավորդ Միխայել Շումախերի ռեկորդը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։