Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաղթանակից հետո կատարել են Հայաստանի օրհներգը

20:07   19 նոյեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի խաղում Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակից հետո խաղադաշտում կատարել են Հայաստանի պետական օրհներգը:

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ և, 11 միավորով գրավելով առաջին տեղը, նվաճել Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով գրավեց երկրորդ տեղը, Վրաստանը հավաքեց 7 միավոր, իսկ Էստոնիան՝ 3:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։