Ազգերի լիգա. Տիգրան Բարսեղյանը լավագույնն է գոլային փոխանցումների ցուցանիշով

14:01   19 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը նվաճման հեղինակ է դարձել Ազգերի լիգայի մրցաշարում:

27-ամյա հարձակվողն Ազգերի լիգայի խմբային փուլում կատարել է 4 գոլային փոխանցում՝ այս ցուցանիշով լավագույնը ճանաչվելով մրցաշարում:

Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել նորվեգացի Էրլինգ Հոլանդը, որը խփել է 6 գոլ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 1:0 հաշվով: 55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփել է Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։