Յուրա Մովսիսյան. Հպարտ եմ մեր տղաներով

23:06   18 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակը:

«ՀԱՅԵՐ: Հպարտ եմ մեր տղաներով:

Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականն իր խմբում գրավեց առաջին տեղը»,- գրել է Մովսիսյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 1:0 հաշվով: 55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփել է Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

HAYERR!!! Proud of our Boys! Armenia Wins their group in UEFA Nations League!

Posted by Yura Movsisyan on Wednesday, November 18, 2020


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։