Հայաստանի հավաքականը հաղթեց և խմբում գրավեց առաջին տեղը (ֆոտո)

22:52   18 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը: 24-րդ րոպեին Հայաստանին հաշվի մեջ առաջ մղելու հնարավորություն ունեցավ Ալեքսանդր Կարապետյանը, սակայն մրցակցի դարպասապահ Սիսկովսկուն հաջողվեց հետ մղել հարվածը:

55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը:

Խմբի մյուս խաղում Վրաստանն ու Էստոնիան գոլազուրկ ոչ ոքի խաղացին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

C դիվիզիոն

Երկրորդ խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:0 

Հովհաննես Համբարձումյան, 55

Մի քանի կադր առաջին խաղակեսից #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #ARMMKD

Posted by Football Federation of Armenia on Wednesday, November 18, 2020

Հարված ➡ ԳՈԼ #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #ARMMKD

Posted by Football Federation of Armenia on Wednesday, November 18, 2020

ՀՊԱՐՏՈւԹՅՈւՆ

Posted by Football Federation of Armenia on Wednesday, November 18, 2020


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.