Արտակ Դաշյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

19:15   17 նոյեմբերի, 2020

Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան կազմել է երկրի Առաջին դիվիզիոնի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականը: InStat-ի տվյալների հիման վրա կազմված թիմում տեղ է գտել նաև «Ատիրաուի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտակ Դաշյանը:

«Հայ խաղացող Արտակ Դաշյանը առանցքային օղակ է «Ատիրաուի» խաղային կառույցներում: Առջևի գծում նա հաղթել է 63 տոկոս մենապայքարներում, 34 անգամ խլել է գնդակը և 46 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Դաշյանը խփեց 3 գոլ, որոնցից մեկը դարձավ Առաջին լիգայի իսկական զարդը: Գործողությունների ինդեքսը՝ 217»,- Արտակ Դաշյանի մասին գրում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ատիրաուն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նվաճել է Ղազախստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։