Հայաստանի թիմը Չեռնոգորիայում մասնակցում է երիտասարդական ԵԱ-ին

20:32   15 նոյեմբերի, 2020

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի թիմի 11 բռնցքամարտիկ՝ 8 տղա, 3 աղջիկ, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Վահագն Գալուստյանն ու  91  կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, որը պարտություն է կրել:

Ասլիկյանն ու Գալուստյանը, հաղթելով համապատասխանաբար խորվաթ և ռումինացի բռնցքամարտիկներին, դուրս են եկել հաջորդ փուլ: Վահան Գալուստյանը 1/8 եզրափակիչում է, իսկ Ռուսլան Ասլիկյանը՝ քառորդ եզրափակիչում:

Առաջնությանը մասնակցում է 22 երկրի 175 բռնցքամարտիկ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։