Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Վրաստան (ֆոտո)

17:24   14 նոյեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոային պատվիրակությունը ժամանել են Վրաստան, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը և Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: 

Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականը Վրաստան է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան»

Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) 

Քիչ առաջ Հայաստանի  ազգային հավաքականը ժամանեց Վրաստան Մանրամասն՝ https://www.ffa.am/hy/1605255743 #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #GEOARM 

Posted by Football Federation of Armenia on Saturday, November 14, 2020


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։