«Ալաշկերտը» հաղթեց ընկերական խաղում, «Արարատն» ու «Շիրակը» չպարզեցին հաղթողին

16:47   14 նոյեմբերի, 2020

Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը» ոչ ոքի են խաղացել ընկերական խաղում: Գյումրիում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Արարատի» սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչի գոլին գյումրեցիները պատասխանել են Լյովա Մրյանի դիպուկ հարվածով:

Երևանի «Ալաշկերտն» ընկերական խաղում 3:0 հաշվով ուժեղ է գտնվել «Ուրարտու-2»-ից: 

Ընկերական խաղեր

«Շիրակ» - «Արարատ»՝ 1։1

Իգոր Ստանոևիչ, 63 - Լյովա Մրյան, 70

«Ալաշկերտ» - «Ուրարտու-2»՝ 3:0

Ալեքսանդր Գլիշիչ, 35, Բրայան Գարսիա, 53, Տիագո Գալվաո, 87

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։