Ուսեյն Բոլթ. Հիմա Ռոնալդուն ինձանից արագ է

16:33   14 նոյեմբերի, 2020

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթն անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Հիմա Կրիշտիանուն հեշտությամբ կհաղթի ինձ: Նա դեռ շարունակում է կարիերան և մեծ աշխատանք կատարում ամեն օր: Ինձ համար նա սուպերմարզիկ է: Նա իր մարզաձևի բարձունքում է և պահպանում է կենտրոնացվածությունը: Այնպես որ, հիմա նա ինձանից արագ է:

Ինչ վերաբերում է ֆուտբոլային կարիերային, եթե ես մնայի Եվրոպայում, ամեն բան կստացվեր: Ես ցանկանում էի մեկնել Ավստրալիա՝ լրագրողներից ու բոլորից հեռու: Կարծում էի, որ դա կօգնի ինձ, իսկ ճնշումը քիչ կլինի: Սակայն դա տեղի չունեցավ: Ռասիզմի դրսևորումները շարունակվում են ամբողջ աշխարհում: Դա սարսափելի է: Ժամանակին այն քիչ էր աթլետիկայում, բայց կար»,- ջամայկացի արագավազորդի խոսքը մեջբերում է Marca-ը:

Հիշեցնենք, որ Բոլթը վազորդի կարիերան ավարտել է 2017 թվականին։ Այնուհետև նա սկսեց ֆուտբոլիստի կարիերա, որը երկար չտևեց:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։