Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի մամուլի ասուլիսը՝ նոյեմբերի 14-ին

13:02   13 նոյեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ միասին Վրաստանի հետ խաղին նախորդող մամուլի ասուլիսին կմասնակցի Գևորգ Ղազարյանը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա Վրաստանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին:

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումը կանցկացնի Թբիլիսի մեկնելուց առաջ: Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով հավաքականին չեն միացել դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը, նաև Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին: Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը, որոնք բաց էին թողել նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մարզումը, արդեն միացել են հավաքականին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։