Speed Chess Championship. Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից

01:00   13 նոյեմբերի, 2020

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց Chess.com կայքում անցկացվող Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարի 1/8 եզրափակիչում:

20-ամյա Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ և պարտություն կրեց 5:21 հաշվով և չի շարունակի պայքարը:

Նոյեմբերի 11-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և հաղթեց 14:11 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հաղթել է իրանցի Նիհալ Սարինի:

Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ, պարտվողը լքում է պայքարը: Լևոն Արոնյանը ստացել է մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր, իսկ Հայկ Մարտիրոսյանն այդ իրավունքը նվաճել է մի շարք նախընտրական մրցաշարերում հաջող ելույթների շնորհիվ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։