Լիլիթ Մկրտչյան. Բոլորս արդեն խելագարման եզրին ենք, տեսնես ո՞նց է իրեն զգում մարդամեկը

22:17   12 նոյեմբերի, 2020

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներից գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը նոր գրառումներ է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Նախ չպետք էր հասցնել այս վիճակին։ Երբ դու գիտես, որ սեղանին դրված է 5+2 շրջան զիջելու տարբերակը, իսկ ինքդ ասում ես ոչ մի թիզ հող, ուրեմն պետք է պատրաստ լինես ամեն գնով այդ ոչ մի թիզը պաշտպանելու։ Կոնկրետ հաշվարկներ պետք է լինեն։ Ականջահաճո հայտարարությունները միշտ չէ,որ էֆեկտիվ են, հատկապես երբ չունես դրանց հիմքերը։ Դեռ ավելին, հայտարարվում է շատ ավելի հաճելի՝ «նոր պատերազմ,նոր տարածքներ» բանաձև։ Իսկ էդ ժամանակ տեղյակ չէի՞նք, որ բանակը պատրաստ չէ, ինչո՞վ էինք նոր տարածքներ գրավելու։

Ճակատագրական պահերին ճակատագրական սխալներ թույլ տված ղեկավարը եթե մի փոքր արժանապատվություն ունենար, այս ողբերգությունից հետո ոչ միայն հրաժարական կտար, այլ նաև ինքնասպան կլիներ... Բոլորս արդեն խելագարման եզրին ենք, տեսնես ո՞նց է իրեն զգում մարդամեկը»,- գրել է Լիլիթ Մկրտչյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։