18:46 12 նոյեմբերի, 2020Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը:
«Եղբայրներ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմանում է: Մենք այստեղ էինք եկել՝ թողնելով մեր ընտանիքները, հարազատներին ու ընկերներին: Այնքան մարդ է զոհվել, այնքան շատ երիտասարդներ կան, որոնք դեռ շատ բան ունեին անելու այս կյանքում: Այժմ ունենք հազարավոր հաշմանդամ երեխաներ: Եւ այս ամենն արվեց մեր հայրենիքի համար, և ոչ ոք չի կարող ասել, որ դա անիմաստ էր: Բայց, ցավոք, մենք ամեն ինչ չենք որոշում: Մենք ինչ-որ խաղի, ինչ-որ ֆիլմի մեջ մտանք, որտեղ ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չնահանջեցինք: Նրանք ամեն ինչ որոշեցին մեր փոխարեն: Ես ոչ մի պահանջ չունեմ Արցախի իշխանություններից, Արայիկ Հարությունյանից, որոնք այստեղ էին և արեցին այն, ինչ կարող էին:
Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մինչեւ վերջ մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից: Ավելի վատ չէր կարող լինել: Իմ ժողովուրդը չի պարտվի և չի մահանա: Բոլորը տեսան, թե ինչ է պատահել: Ո՞վ էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից ՝ պոչերը ոտքերի արանքում: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս պետական խաղերը: Մինչեւ հաջորդ անգամ: Իմ մեծ հայ ժողովուրդը ուժեղ լինի: Ես քեզ հետ էի, կամ ու կլինեմ»,- գրել է Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանի հետ Արցախ է մեկնել հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
View this post on Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.