Պիտ Սամպրասը պատմել է, թե գործող թենիսիստներից ով կլիներ իր ամենաբարդ մրցակիցը

10:20   12 նոյեմբերի, 2020

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի հաղթող Պիտ Սամպրասը խոստովանել է, որ գործող թենիսիստներից իր համար ամենադժվարը կլիներ խաղալ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ:

«Բոլորը հարցնում են, թե ում դեմ խաղալը կլիներ ամենաբարդը, եթե ես հանդես գայի հիմա: Դա կլիներ Նովակ Ջոկովիչը: Իսկ Անդրե Աղասիի հետ կկարողանայի գլուխ հանել, քանի որ ես ճիշտ էի ընտրում հարվածի նշանակետը: Իսկ Նովակի հետ դա կլիներ ավելի բարդ, քանի որ նա շատ ճկուն է: Նաև դեմ չէի լինի ունենալ այնպիսի արագություն, ինչիպիսին ունի նա»,- ամերիկացի լեգենդար թենիսիստի խոսքը մեջբերում է Tennis Head-ը:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը կարիերայում 6-րդ անգամ մրցաշրջանը կավարտի առաջին ռակետի դիրքում: Սերբ թենիսիստը նման հաջողություն գրանցել էր նաև 2011, 2012, 2014, 2015 և 2018 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։