Լևոն Արոնյանի բարեգործական միջոցառման հանգանակած գումարը փոխանցվել է համազգային դրամահավաքին (ֆոտո)

21:52   9 նոյեմբերի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի նախաձեռնած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին: Այդ մասին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի գավաթակիր, մեր պարծանք Լևոն Արոնյանն ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։ 

Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայկակ Արշամյանը:

Հիեցնենք, որ Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում նոյեմբերի 8-ին անցկացվել էր Լևոն Արոնյանի եւ արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանի բարեգործական նախաձեռնությունը՝ «Մատ տեռորին» խորագրով։ Նրանք անցկացրեցին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Անցկացվեց նաեւ Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքըորից ստացված հասույթն ամբողջությամբ  կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։