«Տոտենհեմը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

18:02   8 նոյեմբերի, 2020

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վեստ Բրոմվիչի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը վերջնամասում խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Տոտենհեմը» 17 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Տոտենհեմ»՝ 0։1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։