«Բարսելոնա» - «Բետիս»՝ 5:2 (տեսանյութ)

21:18   7 նոյեմբերի, 2020

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունել էր «Բետիսին»:

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթանակ է տարել 5:2 հաշվով: «Բարսելոնայի» կազմից դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլեր են հեղինակել ֆրանսիացի ֆուտբոլիստներ Ուսման Դեմբելեն, Անտուան Գրիզմանը և իսպանացի հարձակվող Պեդրին: «Բետիսի» կազմից գոլերի հեղինակ են դարձել պարագվայցի հարձակվող Արնալդո Սանաբրիան և իսպանացի հարձակվող Լորեն Մորոնը:

Այժմ «Բարսելոնան» 11 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում, «Բետիսն» ունի 12 միավոր և 7-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 5:2 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 22, Անտուան Գրիզման, 49, Լիոնել Մեսի, 61 (11մ), 82, Պեդրի - Արնալդո Սանաբրիա, 45+2, Լորեն Մորոն, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։