АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

11:23   7 նոյեմբերի, 2020

Արգենտինացի թենիսիստ Դիեգո Շվարցմանը դարձել է АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարի վերջին մասնակիցը: 28-ամյա Շվարցմանն առաջին անգամ կմասնակցի այդ մրցաշարին, hաղորդում է АТР-ի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 15-22-ը Լոնդոնում անցկացվելիք մրցաշարում հանդես կգան նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա), երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Դոմինիկ Տիմը (Ավստրիա), Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան):

Նովակ Ջոկովիչը ժամանակից շուտ ապահովել է ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղը մինչև տարեվերջ: Նա կարիերայում 6-րդ անգամ մրցաշրջանը կավարտի առաջին ռակետի դիրքում: Սերբ թենիսիստը նման հաջողություն գրանցել էր նաև 2011, 2012, 2014, 2015 և 2018 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։