Հայաստանի հավաքականում խաղացած դարպասապահը մեկնել է ռազմաճակատ

22:30   6 նոյեմբերի, 2020

Չարենցավանի «Վանի» դարպասապահ, ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Հենրի Ավագյանը մեկնել է ռազմաճակատ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Քիչ առաջ մեր դարպասների պաշտպան Հենրի Ավագյանը մեկնեց պաշտպանելու Արցախը, արցախցիների և ամբողջ հայ ազգի ապրելու և կամքի ազատ արտահայտման իրավունքը։ Բարով վերադառնաս»,- ասվում է «Վանի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հենրի Ավագյանը Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվում 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ու Ազգերի լիգայի նախորդ մրցաշարի խաղերին: Նա ազգային թիմի կազմում նորամուտը նշել է 2018 թվականի նոյեմբերին՝ մասնակցելով Լիխտենշտեյնի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը (2:2):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։