Հայաստանի Գավաթի 2 հանդիպում հետաձգվել է

18:35   6 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպում հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի փոխանցմամբ, հաշվի առնելով ԲԿՄԱ-ի 4 ֆուտբոլիտների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները՝ Վանաձորի «Լոռիի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը հետաձգվել է և կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին: 

«Փյունիկի» 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանների պատճառով հետաձգվել է նաև «Ուրարտուի» հետ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը: 

«Գանձասար-Կապան» - «Վեստ Արմենիա» հանդիպումը չի կայանա, քանի որ «Գանձասար-Կապանը» դադարեցրել է ելույթները Հայաստանի Պրեմիեր լիգայում և Հայաստանի գավաթի խաղարկությունում:

Սկսած նոյեմբերի 6-ից՝ Երևանի «Նոան» իր տնային հանդիպումները կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։