Լուչեսկուն Չեմպիոնների լիգայում կարող է որակազրկվել 1 խաղով

20:20   5 նոյեմբերի, 2020

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն որակազրկման պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումը, հայտնում է Sport.es-ը:

ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել Լուչեսկուին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման ընթացքում VAR համակարգի մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պատճառով:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթանակ է տարել «Դինամոյի» նկատմամբ 2:1 հաշվով:

«Դինամոն» Չեմպիոնների լիգայում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին: Ուկրաինական ակումբը կընդունի կատալոնական «Բարսելոնային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։