Չեմպիոնների լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

19:42   5 նոյեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Խորհրդանշական հավաքականում «Լիվերպուլը» ունի 6 ներկայացուցիչ, Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ 3, «Չելսին» ու «Պորտուն»՝ 1-ական ներկայացուցիչ:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ներկայացրել էր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Ալեսան Պլեան («Բորուսիա Մ.»), Դիեգու Ժոտան («Լիվերպուլ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դ.») և Յուսեֆ Էլ-Նենին («Սևիլիա»):

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Լուիս Դիասը («Պորտու»), Մոգամեդ Սուելյմանովը («Կրասնոդար») և Ալեսան Պլեան («Բորուսիա Մ.»):

Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։