Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» հաղթեցին, ՊՍԺ-ն պարտվեց (տեսանյութ)

01:57   5 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 4-ին անցկացվեցին խմբային փուլի երրորդ տուրի վերջին խաղային օրվա հանդիպումները E, F, G, H խմբերում:

G խմբում կատալոնական «Բարսելոնան» տանը 2:1 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին», իսկ Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ուժեղ գտնվեց հունգարական «Ֆերենցվարոշից»: Իտալական ակումբից դուբլի հեղինակ դարձան իսպանացի Ալվարո Մորատան ու արգենտինացի Պաուլո Դիբալան: Երրորդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 9 միավոր, «Յուվենտուսը»՝ 6, իսկ «Դինամոն» ու «Ֆերենցվարոշը»՝ 1-ական:

H խմբում ընդգրկված ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց գերմանական «Լայպցիգին», որը տարավ կամային հաղթանակ: Խմբի մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն էր կրել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրից»: «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լայպցիգն» ունեն 6-ական միավոր, իսկ ՊՍԺ-ն ու «Իստանբուլ Բաշակշեհիրը»՝ 3-ական:

E խմբում Լոնդոնի «Չելսին» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ֆրանսիական «Ռենի» դարպասը, իսկ իսպանական «Սևիլիան» սեփական դաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ ռուսական «Կրասնոդարի» նկատմամբ: «Կրասնոդարի» կազմում 34-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ հայ 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ բելգիական «Բրյուգեի» դեմ արտագնա խաղում՝ 3:0: Գերմանական ակումբից դուբլ ձևակերպեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

E խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 3:0 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 10 (11մ), 41 (11մ), Տեմի Աբրահամ, 50

Հեռացում՝ Դալբերտ, 40 («Ռեն»)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 3:2 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 42, Յուսեֆ Էլ Նենի, 69, 72 – Մոգամեդ Սուլեյմանով, 17, Մարկուս Բերգ, 21 (11մ)

Հեռացում՝ Խեսուս Նավաս, 45 («Սևիլիա»)

F խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0:3 (տեսանյութ)

Թորգան Ազար, 14, Էրլինգ Հոլանդ, 18, 32

«Զենիթ» (Ռուսաստան) - «Լացիո» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Երոխին, 32 – Ֆելիպե Կայսեդո, 82

G խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 2:1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 5 (11մ), Ժերար Պիկե, 65 – Վիկտոր Ցիգանկով, 75

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:4 (տեսանյութ)

Ֆրանկ Բոլի, 90 – Ալվարո Մորատա, 7, 60, Պաուլո Դիբալա, 73, 81

H խումբ

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 2:1 (տեսանյութ)

Քրիստոֆեր Նկունկու, 42, Էմիլ Ֆորսբերգ, 57 (11մ) – Անխել Դի Մարիա, 6

Հեռացումներ՝ Իդրիսա Գեյե, 69, Պրեսնել Կիմպեմբե, 90+5 (երկուսն էլ՝ ՊՍԺ)

Չիրացված 11 մետրանոց՝ Անխել Դի Մարիա, 16 (ՊՍԺ)

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2:1 (տեսանյութ)

Դեմբա Բա, 12, Էդին Վիսկա, 40 – Անտոնի Մարտիալ, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։