00:03 5 նոյեմբերի, 2020Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլային փոխանցումով:
Ռուսաստանի երիտասարդական առաջնության 9-րդ տուրում «Սոչիի» Մ-19 թիմը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»:
Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատությունից վերականգնվելուց հետո անցկացրել է առաջին հանդիպումը՝ խաղալով «Սոչիի» մեկնարկային կազմում: 38-րդ րոպեին 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա փոխարինվել է 57-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը «Սոչիի» կազմում մարզումները վերսկսել է հոկտեմբերի 11-ից: Նա նախորդ տարվա վերջնամասում էր պայմանագիր կնքել «Սոչիի» հետ, սակայն վնասվածքի պատճառով դեռ չի խաղացել ռուսական ակումբի կազմում: Նոյեմբերին նա ծնկի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում, որտեղ ևս մեկ անգամ վիրահատվել էր նաև հուլիսին: «Սոչի» տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Հայաստանի հավաքականի կազմում Վարդանյանն անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.