Վլադիմիր Կլիչկոն պատրաստ է մենամարտել Մարկո Հուկի հետ

13:56   19 սեպտեմբերի, 2012

Վլադիմիր Կլիչկոն պատրաստ է մենամարտել Մարկո Հուկի հետ, հայտարարել է Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնդ Բենտեն: Գերմանացի պրոմոուտերը նկատել է, որ գերածանրքաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն եւս ցանկություն ունի ռինգ դուրս գալ Մարկո Հուկի դեմ, որը բազմիցս հայտնել է այդ ցանկությունը, հաղորդում է Bild-ը:

Այժմ Թուրիայում հանգիստն անցկացնող Մարկո Հուկը արձագանքել է լուրին. «Գերազանց է: Վերջապես ես կկարողանամ իսկական դիմադրություն ցույց տալ Կլիչկոյին: Ես պատրաստեմ Վլադիմիրի հետ մենամարտել թեկուզ Լուսնի վրա»:

Հիշեցնենք, որ նոյեմբեի 10-ին Համբուրգում Կլիչկո կրտսերը տիտղոսները կպաշտպանի լեհ Մարիուշ Վախի հետ մենամարտում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.