«Արարատ» - «Շիրակ»՝ 4:0

20:55   3 նոյեմբերի, 2020

Հայաստանի առաջնության 11-րդ տուրում Երևանի «Արարատը» ընդունել էր Գյումրու «Շիրակին»: Հանդիպումն ավարտվել է Արարատի» հաղթանակով՝ 4:0 հաշվով:

Գոլերի հեղինակ են դարձել սերբ հարձակվող Իգոր Ստանոյևիչը, Կոտ դ՛Իվուարը ներկայացնող պաշտպան Մորի Կոնեն, կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն և հայ կիսապաշտպան Զավեն Բադոյանը:

«Արարատն» այժմ 13 միավորով երկրորդ տեղում է, «Շիրակը» ունի 2 միավոր և վերջին տեղում է:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»՝ 4:0

Իգոր Ստանոյևիչ, 11, Մորի Կոնե, 22, Խուան Բրավո, 41, Զավեն Բադոյան, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։