Էդուարդ Վարդանյան. Հումանիտար օգնության առաջին խմբաքանակը հասավ Արցախ (ֆոտո)

15:30   3 նոյեմբերի, 2020

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը տեսաուղերձ է հղել Արցախից: Օրեր առաջ նա Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանի հետ Արցախ էր մեկնել հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

«Ընկերներ, շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցում են Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացին: Այսօր Ստեփանակերտ հասավ առաջին խմբաքանակը՝ դեղորայք, սնունդ, տաք հագուստ, քնապարկեր: Այդ ամենը կփոխանցվի Ստեփանակերտի քաղաքապետարանին:  

Շնորհակալ եմ նաև Լեռնիկ Կարապետյանին ու Սարգիս Կարապետյանին, որոնք 3 մեքենա են գնել քաղաքացիական ծառայությունների համար: Ովքեր ցանկանում են ունենալ իրենց ներդրումը, կարող են նվիրատվություն կատարել 4274 2780 7617 6455 քարտային հաշվեհամարին: Տեղում կօգնենք, կհամակարգենք, որպեսզի ամեն բան հասնի հասցեատիրոջը»,- Ինստագրամում գրել է ռուսաստանցի մարտիկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։